Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի ավարտել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ մրցախաղը
Սերբ թենիսիստ, աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը վնասվածքի պատճառով չի շարունակել պայքարը Ավստրալիայի բաց առաջնությունում:
Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում միմյանց դեմ մրցում էին Նովակ Ջոկովիչն ու Ալեքսանդր Զվերևը:
Առաջին սեթից հետո Ջոկովիչը վնասվածքի պատճառով հրաժարվել է հետագա պայքարից:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին:
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանց գործող չեմպիոնը` բելառուս Արինա Սաբալենկան:
Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին:
Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է, որը գավաթին տիրացել է 11 անգամ: