Բաժիններ՝

Բեռլինն, ի վերջո, պետք է ՀՆԱ-ի 2%-ից ավելին ծախսի պաշտպանության վրա. ընդդիմության կանցլերի թեկնածու

Գերմանիան, ի վերջո, ստիպված կլինի իր ընդհանուր տնտեսական արտադրանքի ավելի քան 2%-ը ծախսել պաշտպանության վրա, բայց նախ պետք է բարեփոխի իր գնումների համակարգը, որպեսզի ավելի շատ փող ստանա, հինգշաբթի ասել է ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, ով, ըստ լուրերի, կլինի հաջորդ կանցլերը, հայտնում է Reuters-ը։

«Ուզում եմ, որ անհրաժեշտ միջոցները շատ ավելի արդյունավետ ծախսենք։ Մենք կարող ենք ավելին ստանալ մեր փողի դիմաց, և, հետևաբար, գնումների համակարգը պետք է փոխվի», – ասել է նա Բեռլինում կայացած հանդիպմանը:

Ընդ որում, Մերցը, մերժել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին կոչը Գերմանիային՝ ՀՆԱ-ի մինչև 5%-ը ծախսել պաշտպանության վրա՝ ասելով, որ Բեռլինը նախ պետք է պայքարի ՆԱՏՕ-ի 2%-անոց թիրախին իր կանոնավոր բյուջեում հասնելու համար:

«Մենք պետք է շատ ավելին անենք սեփական պաշտպանության համար, բայց անկեղծ ասած, ես առանձնապես չեմ կարևորում այս թվերը, որոնք աչքի են զարնում», – ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս