Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ-ում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ հայրենավաճառության մասին իշխանազավթներն այլևս բղավում են այնչափ ուժգին, որքան հնարավոր է։

«Ասում են՝ ճիշտ է, հայրենիքը շատ ենք փոքրացրել, բայց հո ամբողջությամբ չե՞նք հանձնել։ Ձեր ցավը, մեր բոլորի ողբերգությունը վերածել են մի մետաղի ջարդոնի ու բերել-փակցրել են ԱԺ այս պատին, որպեսզի ավելի ցավեցնեն ու նվաստացնեն։ Կարելի է ասել, որ սա ճակատագրի հեգնանք է, որովհետև սա փակցնելու պարտավորությունը դրել են մի մարդու վրա, որն ընդամենը մի քանի տարի առաջ ասում էր, որ «Աղդամն իր հայրենիքն է, ինքն աղդամցի Ալենն է, որևէ մեկիս հնարավորություն չի տալու գեթ 1 սմ հող հանձնել։ Հիմա այս մետաղի ջարդոնից, այս կեղծիքից, այս քարտեզ կոչվածից ջնջել է ոչ միայն Աղդամը, այլև մեր հայրենիքի ուղիղ կեսը։

Հիմա էլ եկել ու նստել են այս հայրենավաճառության գլխին,  կանչում են՝ էստի համեցեք, իբր Հայաստանից բան է մնացել»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Աննա Մկրտչյանը նաև հարց ուղղեց քաղաքացիներին՝ այս տեսքո՞վ են ՀՀ քաղաքացիներին հայրենիք հանձնել։

Կարդացեք նաև

Այնուհետև պատգամավորն ԱԺ ամբիոնից ցուցյ տվեց մինչև 2018 թվականի Հայաստանի տարածքները քարտեզով և այն փակցրեց ԱԺ-ում՝ ԱԺ նախագահության ամբիոնի վրա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս