Թուրքիան մարդատար մեքենաների արտահանման ռեկորդային ցուցանիշներ է գրանցել

«Ուլուդաղի ավտոմոբիլային արդյունաբերության արտահանողների միության» տվյալների համաձայն՝ 2024-ին ավտոմոբիլների արտահանման ոլորտում Թուրքիան ռեկորդային ցուցանիշներ է գրանցել: ermenihaber.am-ը:Այս մասին գրում է

Մասնավորապես արտահանման ծավալները 2023-ի համեմատ աճել են ավելի քան 37 մլրդ դոլարով՝ ապահովելով 6.3 տոկոսանոց աճ:

Հատկապես աճել են մարդատար մեքենաների արտահանման ծավալները։ Դրանք ավելի քան 12 մլրդ դոլարով դարձել են Թուրքիայից ամենից շատ արտահանվող ապրանքատեսակներից 2-րդը:

Նշվել է, որ նմանատիպ մեքենաների արտահանումների աճման տեսանկյունից առաջատարը Ֆրանսիան է։ Ընդհանուր առմամբ 2024-ին այդ երկիր արտահանված մարդատար մեքենաների ծավալը կազմել է շուրջ 2.3 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս