Աշխարհը մատը մատին չի տա մերոնց ազատ արձակելու հարցում, եթե այդ գործում ոչինչ չի անում Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմը. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Բաքվում մեկնարկում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվի պրոպագանդիստական շոուն։ Ու այնտեղ այսօր չեն դատվում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանն ու այլ արցախցիներ, այնտեղ այսօր դատվում է հայ ժողովրդի հավաքական պատիվն ու արժանապատվությունը։ Ընդ որում, դատվում է Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմի լուռ անգործության, եթե չասեմ թողտվության պայմաններում։ Այս շոուն օգտագործվելու է հավասարաչափ և’ Բաքվում, և’ ՔՊ-ական ագիտպրոպի կողմից՝ ռոմանբաղդասարյանները ձեզ վկա։ Այս դատավարությունը ցույց է տալու Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների միասնականությունն Արցախին ու հայ ժողովրդին նսեմացնելու հարցում։ Այսօր ՄԱԿ-ի ու ԱԳՆ-ի դիմաց արցախցիներն ակցիա են անելու։ Զու’ր և չնչի’ն փորձեր։ Այդ ակցիան պետք է ընթանար կառավարության շենքի դիմաց, որովհետև այնտեղ նստած մարդու մեղքով է նաև, որ մենք այս հավաքական խայտառակությունն ենք «վայելում»։ Աշխարհը մատը մատին չի տա մերոնց ազատ արձակելու հարցում, եթե այդ գործում ոչինչ չի անում Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմը։

Ազատությու’ն մեր ռազմագերիներին։

Կորչի’ Հայաստանի կոլաբորացիոնիստական ռեժիմը»։

Տեսանյութեր

Լրահոս