#ՀԻՄԱ․ ՀՀ-ԱՄՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ․ #ՈՒՂԻՂ

Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում, մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման արարողությունը։

Փաստաթուղթը կստորագրեն Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, սակայն, հաղորդեց, որ «կանոնադրություն» կստորագրվի.

«Շուտով կմեկնարկի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը»,- գրել է ԱԳՆ խոսնակը։

Կարդացեք նաև

Նշենք, որ Միրզոյանը հունվարի 14-15-ին աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում։

Տեսանյութեր

Լրահոս