Մխիթարյանի տրանսֆերից Ռայոլան կարող է վաստակել 3 մլն եվրո
Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եվրոպական որևէ առաջատար ակումբ տեղափոխվելու դեպքում ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան կարող է վաստակել 3 մլն եվրո:
Այս մասին հայտնում է terrikon.com-ը՝ հղում անելով բրիտանական Metro-ին: Աղբյուրը նշում է, որ Ռայոլան ձգտում է Մխիթարյանին տեղափոխել Եվրոպական լավագույն առաջնություններից որևէ մեկը: Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն ֆունտ և նրա տրանսֆերից գործակալը քիչ եկամուտ չի ունենա: Իբրև հինական հավակնորդներ նշվում են «Լիվերպուլը» և «Յուվենտուսը»:
Նշենք, որ Ռայոլան հայտնի է եվրոպական առաջատար ակումբների հետ իր ունեցած կապերով և նրա ծառայություններից օգտվում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Զլատան Իբրահիմովիչը և Մարիո Բալոտելին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը