Բաժիններ՝

Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպման շնորհիվ ապահովել է Սլովակիայում գազամատակարարումը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ անցած ամիս նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար Մոսկվա կատարած այցի ժամանակ կարողացել է ապահովել Սլովակիայի գազի մատակարարումը։ Դա եղել է անմիջապես այն բանից առաջ, երբ Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանից գազի տարանցումը։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։

«Ես պետք է նվազագույն քանակի գազ ապահովեի Սլովակիայի ներքին սպառման համար։ Մենք դա ապահովեցինք նույնիսկ առանց բարձրացնելու գազի գինը»,- ասել է Ֆիցոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս