ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը հետաձգել է իր այցը Թբիլիսի՝ վրացական ընդդիմության քննադատության պատճառով

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Պիա Կաուման հետաձգել է իր ծրագրած այցը Վրաստան՝ վրացական ընդդիմադիր կուսակցությունների քննադատությունից հետո։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։

«Քննարկումներից հետո ես որոշել եմ հետաձգել իմ այցը Վրաստան այնքան ժամանակ, մինչև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մասնակցությունը արդյունավետ լինի։ Մենք պատրաստ ենք լսել բոլոր կողմերին և օգնություն առաջարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների իրականացմանը», – գրել է Կաուման:

Կաումայի այցը նախատեսված էր հունվարի 8-10-ը։ Սակայն անցած կիրակի վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների կոալիցիան» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան համատեղ հայտարարություն են տարածել, որում խնդրել են Կաումային հետաձգել իր այցը Թբիլիսի, քանի որ երկրում քաղաքական ճգնաժամ է:

Անցած կիրակի վրացական «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը հրաժարվեց նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելուց։ Ավելի ուշ ընդդիմադիր կուսակցություններին է միացել նաև Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ով իր քաղաքական ասոցիացիայի անունից նույնպես կոչ է արել Կաումային հրաժարվել այցից։

Տեսանյութեր

Լրահոս