Բաժիններ՝

5 գիրք արձակուրդներին ընթերցելու համար. Վարուժան Գեղամյան

Չնայած դժվարին ժամանակներին և մեր առջև կանգնած մարտահրավերներին, ես շարունակում եմ կարդալ գրքեր երկու նպատակով։ Առաջինը՝ գրքերը լուծման ուղիներ փնտրելու միակ իրական տեղն են։ Իսկ երկրորդը՝ հոգու բավարարվածության համար։

Քանի կարդում ես, այնքան մտածում ես, ուրեմն այնքան էլ մարդ ես։

2024 թ. ընթացքում կարդացած մասնագիտական և ոչ մասնագիտական գրքերի ցանկից առանձնացրել եմ 5 գիրք՝ ըստ 5 կամայական սկզբունքի, որպեսզի կիսվեմ ձեզ հետ։

Գրքերի մասին իմ կարճ անոտացիաները կարող եք գտնել մեկնաբանություններում դրված հղումով։

Ահա իմ ցանկը.

1. Ոչ գեղարվեստական – Թուրքիայի պատմություն. 100-ամյա հանրապետության քաղաքական ուրվագծերը 1923-2023 թթ.

2. Գիտահանրամատչելի – Օպերացիա «Զոդ». ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը

3. Գեղարվեստական – Կապիտան Միխալիս, Ն. Կազանձակիս

4. Անգլերեն – How States Think. The Rationality of Foreign Policy

5. Ռուսերեն – Человек, который хотел быть королем

Դուք էլ կարող եք կիսվել ձեր ընթերցածներով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս