Բաժիններ՝

Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում»

Ղազախստանի խորհրդարանի Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևը կոչ է արել Ակտաուի մերձակայքում կործանված ինքնաթիռի լուսանկարների հիման վրա վաղաժամ եզրակացություններ չանել։ Նա նշել է, որ որոշ ուժեր փորձում են իրենց համար դիվիդենտներ վաստակել, երբ ինքնաթիռի կործանումը կապում են գնդակոծության հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դրանք շահարկումներ են և անհիմն հայտարարություններ: Եվ նման հայտարարություններ տարածելը սխալ է, անվայել, և դա ցույց է տալիս, որ այս կամ այն մարդիկ ցանկանում են այդ իրավիճակում այս կամ այն դիվիդենտներ վաստակել իրենց համար», – ասել է նա լրագրողներին Աստանայում։ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածվել, որոնց համաձայն՝ ինքնաթիռի պոչամասի լուսանկարներում երևում են վնասվածքներ,  որոնք, ենթադրաբար, նման են խոցող տարրերի հետքերի:

The Wall Street Journal-ը հաղորդում է, որ ըստ ուկրաինացի պաշտոնյաների և ավիացիայի ոլորտի մասնագետների՝ միջադեպի պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է ռուսական հակաօդային համակարգերի արձակած կրակը։ 

Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառը եղել է թռչունների հետ բախումը։ Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս