Բաժիններ՝

Հռոմի պապի քննադատական ​​հայտարարությունների պատճառով Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Վատիկանի դիվանագիտական ​​ներկայացուցչին

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Վատիկանի բարձրաստիճան դիվանագետին կանչել է բանակցությունների՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցում Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում դաժանության մեջ, գրում է Ynet լրատվական կայքը:

Երեքշաբթի կանչվել է Իսրայելում Սուրբ Աթոռի դեսպան նվիրակ Ադոլֆո Տիտո Իլանան։

Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի, նվիրակի կանչը նպատակ ուներ «ոչ թե նկատողություն անելու, այլ արտահայտելու Իսրայելի հիասթափությունը Հռոմի պապի մեկնաբանությունների առնչությամբ»։ Այս հաղորդագրության պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Իսրայելի ԱԳՆ-ն արդեն հրապարակավ դեմ է արտահայտվել Գազայում Իսրայելի ռմբակոծությունը դաժանություն որակած Ֆրանցիսկոս Առաջինի հայտարարություններին։

Երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը պոնտիֆիկոսին մեղադրել է երկակի ստանդարտների և «Համասի դաժանությունն անտեսելու» մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս