Բաժիններ՝

Մոլդովայում ուկրաինական անօրինական միգրացիայի ցանց է բացահայտվել

Մոլդովայի սահմանապահները բացահայտել են Ուկրաինայից անօրինական միգրացիայի լավ կազմակերպված ցանց։ Այդ մասին հայտնել է Մոլդովայի սահմանային ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Բացահայտվել է Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներից կազմված լավ կազմակերպված միգրացիոն ցանցը, որը գործում էր Օկնիտա և Մոգիլև-Պոդոլսկի շրջանների սահմանի երկայնքով՝ նպաստելով սահմանների անօրինական հատմանը և օրինականացնելով ուկրաինացի միգրանտների բնակության վայրը»,- ասված է սահմանային ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ յուրաքանչյուր միգրանտի համար կազմակերպիչները ստացել են մոտ 6,5 հազար դոլար։ Խմբի անդամները ձերբակալվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս