Բաժիններ՝

Նոր Նորքում բացվել է նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի հուշարձանը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է  Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը:  «Հաշվի առնելով վարչական  շրջանի  բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝  Երևանի ավագանու որոշմամբ հուշարձանը տեղադրվել է Գայի  պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի  անվան  արվեստի  դպրոցի  հարակից  տարածքում: Դավիթ  Պետրոսյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Նոր Նորքի զարգացման և կառուցապատման  գործում: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:

Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը,  շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն և անձամբ Տարոն Մարգարյանին՝ աջակցության և հետևողականության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած այցելության շրջանակում նաև շրջել և զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում համանուն թանգարանին կից կառուցվող մատուռի շինարարական աշխատանքներին»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930