Բաժիններ՝

«Արևելյան Միջերկրականում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել». Աքար

Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը խոսել է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան երբեք չի հանդուրժի Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գոյությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մեր երկրի գոյատևման, մեր ազգի բարօրության և անվտանգության համար ահաբեկչության դեմ մեր պայքարը շարունակվելու է անխափան մինչև չվնասազերծվի վերջին ահաբեկիչը» – նշել է Աքարը։ Անդրադառնալով սիրիացիների վերադարձին՝ Աքարը նշել է, որ աշխատանքներ են տարվել ու տարվում այդ ուղղությամբ։

Ըստ Աքարի՝ Սիրիայում նոր վարչակազմի ընտրություններից և երկրում կարգուկանոն հաստատվելուց հետո Թուրքիան կարող է ծովային իրավասության քայլեր ձեռնարկել։

Նա նաև հավելել է, որ Սիրիայի հետ ծովային իրավասության համաձայնագրի ստորագրումը կարող է փոփոխել հավասարակշռությունն արևելյան միջերկրականում և կընդլայնի Թուրքիայի մայրցամաքային ափը Միջերկրական ծովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս