ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները

ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ հաղորդակցության բաց ուղիները, որպեսզի երկու երկրների միջև մրցակցությունը չվերածվի ռազմական հակամարտության։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության զեկույցում, որը պատրաստվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի համար։

«Ռազմական հաղորդակցության ուղիների նպատակները ներառում են ճգնաժամերի կանխարգելումը, ռազմավարական և գործառնական ռիսկերի նվազեցումը, ինչպես նաև կողմերի միջև թյուրիմացությունների վերացումը», – նշված է հրապարակված փաստաթղթում։

Տեսանյութեր

Լրահոս