Բաժիններ՝

«Ինտեր»-ը 6-0 հաշվով հաղթել է «Լացիո»-ին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս ջախջախեց Հռոմի «Լացիոյին» (6:0):

«Ներաձուրիի» կազմում գոլերով աչքի ընկան Հական Չահլանօղլուն, Ֆեդերիկո Դիմարկոն, Նիկոլո Բարելան, Դենզել Դումֆրիսը, Կառլոս Ավգուստոն և Մարկուս Թյուրամը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Այս խաղից հետո «Ինտերը» վաստակած միավորների քանակը հասցրեց 34-ի՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ «Լացիոն» 5-րդն է 31 միավորով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս