«Porsche Cayenne»-ը բախվել է 2 մեքենայի, ապա 1 անձի վրաերթի ենթարկել․ վերջինը մահացել է
«Porsche Cayenne»-ը Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի մեքենաներին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին, որը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, ժամը 20։50-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և մահացածի ինքնությունը։