Բաժիններ՝

Նենսի Փելոսին հոսպիտալացվել է

Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին վնասվածք է ստացել և հոսպիտալացվել Լյուքսեմբուրգում, ուր նա ժամանել էր Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության կազմում՝ Արդենի գործողության 80-ամյակի առիթով: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով նրա ներկայացուցիչ Իան Քրիգերին։

Ըստ Քրիգերի, 84-ամյա Փելոսիին խնամում են «հիանալի բժիշկներ և բուժաշխատողներ»։

Հայտնի չէ, թե ինչ վնասվածք է ստացել Փելոսին կամ որքան ժամանակ կմնա հիվանդանոցում։

«Նա հույս ունի շուտով վերադառնալ Միացյալ Նահանգներ», – ասել է Քրիգերը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Փելոսին՝ միակ կինը, որը ղեկավարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հեռացավ այդ պաշտոնից 2023 թվականին, բայց շարունակեց աշխատել այնտեղ։

Նոյեմբերին նրան վերընտրեցին Կոնգրեսում Կալիֆորնիայից՝ հունվարի 3-ից սկսած երկամյա ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս