Բաժիններ՝

Գեմինիդների ասուպային առատ հոսքը տեսանելի կլինի Հայաստանում

Դեկտեմբերի 13-14-ի գիշերը երկնքում տեղի կունենա տարվա ամենառատ ասուպային հոսքերից մեկը՝ Գեմինիդների ասուպային հոսքը։

Բյուրականի աստղադիտարանի «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ այս յուրահատուկ աստղագիտական երևույթը հասնելու է իր առավելագույն ակտիվությանը դեկտեմբերի 13-14-ի գիշերը՝ ապահովելով մեկ ժամում ավելի քան 100 ասուպի տեսանելիություն՝ կատարյալ մութ երկնքի պայմաններում։

Ըստ աղբյուրի՝ ասուպային հոսքերը առաջանում են այն ժամանակ, երբ Երկիրը, իր տարեկան պտույտի ընթացքում, անցնում է երկնաքարերի կույտերի միջով։ Երկնաքարերը մթնոլորտում այրվում են՝ թողնելով պայծառ հետքեր, որոնք հաճախ անվանում են «ընկնող աստղեր»։ Գեմինիդների հոսքը, որը դիտվում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 24-ը, այս տարի հատկապես ակտիվ է։

Գեմինիդների ասուպային հոսքը հայտնի է իր պայծառությամբ և ինտենսիվությամբ։ Դրա ռադիանտը՝ ասուպային հոսքի կենտրոնը, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ, ինչից էլ ստացել է իր անվանումը։ Այս հոսքի ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են, ինչը նրանց դարձնում է ավելի կարծր և պայծառ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս