![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսուա Բայրուն նշանակվել է Ֆրանսիայի նոր վարչապետ
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/imgonline-com-ua-Resize-pxEWn1f1BwyoFBU.jpg)
Ֆրանսիայի «Դեմոկրատական շարժում» (MoDem) կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Բայրուն նշանակվել է երկրի նոր վարչապետ:
Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:73-ամյա Ֆրանսուա Բայրուն համարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համախոհը:
Նա զբաղեցնում է Միշել Բարնիեի տեղը, ով ստիպված էր հրաժարական տալ վարչապետի պաշտոնից՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ Ազգային ժողովի կողմից նրա կառավարության նկատմամբ արտահայտված անվստահության քվեի արդյունքում:
Անվստահության քվեն տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, երբ Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ է քվեարկել Միշել Բարնիեի կաբինետին, ինչի հետևանքով վերջինս հեռացել է պաշտոնից այն ստանձնելուց հետո ընդամենը երեք ամիս անց: