Մենք ընդհանուր առմամբ Թուրքիայի հետ համաձայնության ենք եկել Սիրիայի ապագայի տեսլականի ուղղությամբ մեր քայլերի շուրջ. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնն ու Անկարան ընդհանուր առմամբ համաձայնության են եկել Սիրիայի ապագայի տեսլականի շուրջ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք կենտրոնացած ենք մեր և սիրիացի ժողովրդի առջև եղած հնարավորության վրա: Մենք կենտրոնացած ենք սիրիացի ժողովրդին Բաշար ալ Ասադի կապանքներից ազատելու վրա… Նախագահ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Ֆիդանի հետ մեր քննարկումների ընթացքում մենք ընդհանուր առմամբ համաձայնության ենք եկել Սիրիայի ապագայի տեսլականի ուղղությամբ մեր քայլերի շուրջ»,- ասել է պետքարտուղարը։