Թուրքիայի հետախուզության ղեկավարն այցելել է Սիրիայի մայրաքաղաք

Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալինը ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, գրում է Turkiye Today կայքը։ Կալինին նկատել են հինգշաբթի Դամասկոսի Օմայադ մզկիթում աղոթքից հետո:

«Հարցեր են մնում Սիրիայի ապագայի վերաբերյալ՝ ընդդիմության կողմից երկրի երեք խոշոր քաղաքների՝ Դամասկոսի, Հալեպի և Հոմսի արագ գրավումից հետո»,- գրում է լրատվամիջոցը։

Սիրիայի նորաստեղծ ժամանակավոր կառավարությունը՝ առաջնորդ Մուհամմեդ ալ-Բաշիրի գլխավորությամբ, երեքշաբթի հայտարարել է, որ իշխանությունը կմնա մինչև 2025 թվականի մարտը՝ երկիրը կայունացնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031