ՔՊ-ում նոր սկանդալ է հասունանում. Հակոբ Ասլանյանի տեքստը ուղարկել է Մխիթար Հայրապետյանը
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր factor.am-ի եթերում հայտարարել էր, թե Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած դեպքի պատճառով հրաժարվում է մեկ ամիս մասնակցել ՔՊ նիստերին, որպեսզի հետո չասեն՝ այնտեղից «սլիվներ» է արել։ Քիչ առաջ նա ֆեյսբուքյան իր էջում տարածել էր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ երկխոսության սքրինշոթը, ըստ որի՝ ինքը փոշմանել է և շարունակում է մնալ ՔՊ խմբակցության լիարժեք անդամ։
Սակայն ուշագրավն այն է, որ այդ սքրիշոթում Ասլանյանին վերագրվող հայտարարություն-զղջման տեքստն ուղարկվել է Մխիթար Հայրապետյանի կողմից, այսինքն՝ նա ուղարկել է, որպեսզի Հակոբ Ասլանյանն այն իր անունից տարածի։
Այսպիսով՝ բացահայտվել է ևս մեկ հանգամանք, թե ինչպես են ճնշումներ գործադրվում ՔՊ-ականներին ու նրանց պարտադրվում հրապարակել այս կամ այն տեքստը։