Բլինկենը դեկտեմբերի 13-ին կայցելի Թուրքիա. լրատվամիջոցներ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեկտեմբերի 13-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում է TRT haber հեռուստաալիքը՝ իր աղբյուրներին հղումով։
Նա բանակցություններ կվարի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այցի մանրամասները չեն հրապարակվել։
Նշվում է, որ Բլինկենն ու Ֆիդանը հեռախոսազրույցներ են ունեցել դեկտեմբերի 7-ին և 10-ին՝ կապված Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ։