Բաժիններ՝

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ կսատարի Սիրիային՝ նոր կառավարության օրոք

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կշարունակի աջակցել Սիրիային և հույս ունի, որ երկրի ներսում իրավիճակի կայունացումից հետո Դամասկոսն ակտիվորեն կհակազդի Իսրայելի ագրեսիվ քաղաքականությանը։ Այս մասին ասվում է «Հեզբոլլահ»-ի տարածած հայտարարության մեջ, որից հատվածներ է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Մենք կշարունակենք աջակցել Սիրիային և նրա ժողովրդին՝ իր ապագան որոշելու և իր թշնամուն՝ ուզուրպացնող իսրայելական կազմավորմանը դիմակայելու իրավունքն իրացնելու գործում», – ասվում է հայտարարության մեջ։

«Հեզբոլլահ»-ը հույս է հայտնել, որ Սիրիան երկրում իրավիճակը կկայունացնի իր սեփական պայմաններով, կհասնի իր վերածննդին և հաստատակամ դիրքորոշում կպահպանի «իսրայելական օկուպացիայի» դեմ՝ միաժամանակ կանխելով արտաքին միջամտությունն իր գործերին:

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում՝ թե՛ ժողովրդական, թե՛ քաղաքական մակարդակներում, և դրա արդյունքում ներքին և արտաքին քաղաքական ընտրությունները բացառապես սիրիացի ժողովրդի իրավունքն է՝ զերծ արտաքին ազդեցություններից և ճնշումներից», – ասվում է հայտարարության մեջ։

Շարժումը դատապարտում է Իսրայելի հարձակումը սիրիական ռազմական ենթակառուցվածքների վրա և կոչ է անում միջազգային հանրությանը «դադարեցնել այս ագրեսիան և պաշտպանել սիրիացի ժողովրդին իր պատմության կարևոր և շրջադարձային փուլում»:

Միևնույն ժամանակ «Հեզբոլլահ»-ը քննադատել է միջազգային հանրության, հատկապես արաբական և իսլամական երկրների չափազանց մեղմ արձագանքը Սիրիայում շարունակվող ագրեսիային և դատապարտել է այդ գործողություններին ամերիկյան «անսահմանափակ աջակցությունը»։

Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայում իշխանության տապալումից հետո հարվածներ է հասցրել սիրիական 320 ռազմավարական օբյեկտի: ԻՊԲ-ի գնահատմամբ՝ իսրայելական զորքերը ոչնչացրել են սիրիական բանակի «ռազմական ներուժի ավելի քան 70%-ը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս