Ավտովթար՝ Արարատի մարզում. Մասիս քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Դեկտեմբերի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի օղակաձև խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Հուսիկ Սիմոնյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Արմենակ Կիրակոսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։