Այս տարի ևս Մոսկվայում ամանորյա հրավառություն չի լինի. Քաղաքապետ

Մոսկվայում ամանորյա տոնակատարությունների ժամանակ հրավառություն չի նախատեսվում. այս մասին ասել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

2022-ին և 2023-ին Մոսկվայում ամանորյա հրավառություններ չեն անցկացվել պատերազմի պատճառով։

2022 թվականի նոյեմբերին Սոբյանինը բացատրել էր, որ մոսկվացիները, ովքեր մասնակցել են «ակտիվ քաղաքացի» կայքի հարցմանը, դեմ են արտահայտվել հրավառություններին և փողոցային համերգներին։

Տեսանյութեր

Լրահոս