Սուարեսը փրկում է Լիվերպուլին պարտությունից. Անգլիայի առաջնություն (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 34-րդ տուրի այսօրվա խաղային օրվա ծրագիրն ավարտվեց «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումով։
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2։ Այսօրվա խաղում հաշիվը բացել է «Չելսիի» կիսապաշտպան Օսկարը (26ր.)։ Երկրորդ խաղակեսի սկզբում պատասխան գնդակի հեղինակ դարձավ Դանիել Սթարիջը (52ր.)։ Էդեն Ազարը 57-րդ րոպեին 11-մետրանոց նշանակետից կրկին առաջ մղեց իր թիմին։ Սակայն վերջին խոսքն ասացին տանտերերը․ Լուիս Սուարեսն ավելացված ժամանակի 7-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ մեկ միավոր պարգևելով իր թիմին։
34-րդ տուրից հետո «Չելսին» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, «Լիվերպուլը»՝ 7-րդ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը