33-ամյա վարորդը BMW X5-ով բախվել է Opel Vectra-ին. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևան քաղաքի Տիչինայի փողոց բնակիչ, 33-ամյա Արմեն Մակարյանը, վարելով BMW X5 մակնիշի 96 VՍ 666 համարանիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցի թիվ 29 հասցեի մոտ բախվել է Արաբկիր 37 փողոցի բնակիչ 31-ամյա Դավիթ Փիլոյանի վարած Opel Vectra մակնիշի 259 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդներն ու BMW X5-ի ուղևոր Արտակ Մակարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: