Հրդեհ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբում
Այսօր՝ ապրիլի 21-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: Ժամը 04:25-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Ղազարյանից, ով հայտնել է, որ Վիլնյուսի փողոցի թիվ 58 հասցեում հրդեհ է բռնկվել:
Կարճ ժամանակում հրդեհի վայր է մեկնել թիվ 9-ը հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, և հրշեջները արագ կարողացել են մեկուսացնել հրդեհը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այրվել են պատի և առաստաղի փայտյա կառուցատարերը: Նշված տարածքը ծառայում է որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական շտաբ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: