Ադրբեջանի և Վրասանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարար Մակա Բոչորիշվիլու հեռախոսազրույցը։

Բայրամովը շնորհավորել է գործընկերոջը՝ նշանակման կապակցությամբ։ Կողմերը քննարկել են երկու երկրի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության ներկա վիճակը, ինչպես նաև ապագայում այդ հարաբերությունների հետագա զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները։

Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ուղղությունների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս