Intel-ի գործադիր տնօրենը հրաժարական է տվել
Ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերություն հանդիսացող Intel Corporation-ը (NASDAQ: INTC) հայտարարել է իր տնօրենների խորհրդի կազմից գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերի հեռանալու մասին:
Ինչպես նշված է Intel Corporation-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, երկու բարձրաստիճան ղեկավարների՝ Դեյվիդ Զինսները և Միշել Ջոնսթոն Հոլթաուսը նշանակվել են ժամանակավոր գործադիր տնօրեններ, մինչ տնօրենների խորհուրդը նոր գործադիր տնօրեն է որոնում:
Մասնավորապես՝ Հոլթաուսը նշանակվել է նաև Intel Products-ի գործադիր տնօրենի պաշտոնում, իսկ Ֆրենկ Յարին՝ ժամանակավոր գործադիր նախագահ:
Անցումային շրջանում Intel-ի խորհրդի անկախ նախագահ Ֆրենկ Յարին կդառնա ժամանակավոր գործադիր նախագահ։
Intel Foundry-ի ղեկավարության կառուցվածքը մնում է անփոփոխ։
Տնօրենների խորհուրդը ձևավորել է հանձնաժողով, որը կաշխատի Գելսինջերի մշտական իրավահաջորդ գտնելու համար:
Intel-ում Գելսինջերի պաշտոնավարման ընթացքում տարբեր պաշտոններում զգալի նորարարություններ և առաջընթաց է գրանցել՝ ոչ միայն բիզնեսում, այլև համաշխարհային տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում:
Նա իր կարիերան սկսել է 1979 թվականին Intel-ում՝ աստիճանաբար հասնելով առաջին տեխնոլոգիական տնօրենի պաշտոնին:
Intel Corporation-ը հանդիսանում է ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում: Այն նախագծում, արտադրում և վաճառում է համակարգչային բաղադրիչներ և հարակից ապրանքներ բիզնեսի և սպառողական շուկաների համար: Համարվում է կիսահաղորդչային չիպերի խոշորագույն արտադրողներից մեկը: