Բաժիններ՝

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է»

ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը տարածել է 2015 թվականին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացման ժամանակ արված այս լուսանկարները՝ գրելով. «2013 թվականի մայիսի 30-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ, որոշվեց ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ 2014 թվականի հուլիսի 24-ին ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին»։

 

Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող մշակույթի տունը /նախագծող ճարտարապետ Կորյուն Հակոբյան/ վերակառուցվեց որպես թանգարան-ինստիտուտի շենք։ Շենքի վերակառուցման և վերանորոգման ծախսերը հոգացին «Փյունիկ» և «Լույս» համահայկական հիմնադրամները։ Նոր թանգարանային շենքի նախագծող ճարտարապետը Արթուր Մեսչյանն էր։

Թանգարան-ինստիտուտին մշտական ցուցադրություն կազմակերպելու համար թանգարանային առարկաներ տրամադրեցին Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի ազգային գրադարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում՝ 2015 թվականի հունվարի 29-ին։ Թանգարանի մշտական ցուցադրության հեղինակը Վարդան Կարապետյանն էր, ձևավորող նկարիչը՝ Ալբերտո Տորսելոն։

Այդ օրը թանգարան-ինստիտուտի բացման հանդիսավոր արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատվավոր հյուրերի այցելության գրքում գրել է․

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովրդի միասնության և վերածննդի խորհրդանիշն է։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը կարևոր իրադարձություն է մեր երկրի և մեր ժողովրդի համար»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս