Ինքնաառաջադրվել եմ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու․ Կարեն Սարուխանյան
ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ինքնաառաջադրվել է Նիկոլ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի՜ հայրենակիցներ,
Սիրելի՜ Գյումրեցիներ,
Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»։