Բաժիններ՝

Volkswagen-ի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի

Գերմանական ավտոարտադրող Volkswagen-ի աշխատակիցները դեկտեմբերի 2-ին գործադուլ կանեն ՝ բողոքելով կրճատումների դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արհմիության և կոնցեռնի միջև պայմանավորվածության գործողության ժամկետը, որի համաձայն աշխատակիցները պարտավորվել են դուրս չգալ գործադուլների, լրացել է կիրակի, սակայն գործադուլները կսկվեն երկուշաբթի օրվանից:

«Մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել գործադուլի ազդեցությունը մեր հաճախորդների և գործընկերների ձեռնարկությունների վրա: Այդ պատճառով արտահերթ մատակարարումներ կիրականացվեն»,-ասել է արհմիության ներկայացուցիչ Թորստեն Գրեգերը:

Արհմիության և Volkswagen-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս