Բաժիններ՝

«Նոա»-ն Պրեմիեր լիգայի հաջորդ 3 տնային խաղերը չի անցկացնի Աբովյանում

Fastex Պրեմիեր լիգայի հաջորդ 3 տնային հանդիպումները «Նոա»-ն կանցկացնի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի քարտուղարությունից:

Դեկտեմբերի 4-ին Ռուի Մոտայի թիմը կընդունի «Արարատ-Արմենիա»-ին, դեկտեմբերի 8-ին՝ «Գանձասար»-ին, իսկ 15-ին՝ «Վեստ Արմենիա»-ին:

Դեկտեմբերին «Նոա»-ն կանցկացնի նաև Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին երկու հանդիպումները: Ամսի 12-ին թիմը սեփական հարկի տակ կընդունի ԱՊՕԷԼ-ին, իսկ 20-ին Սերբիայում կմրցի «Բաչկա Տոպոլա»-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031