Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում
Մոսկվայում կարճատև զրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև: Նոյեմբերի 29-ին Մոսկվայում ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակում զրույց է տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի միջև։
Համապատասխան տեսանյութերը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ՝ պաշտոնյաները զրուցել են ավելի քան 10 րոպե: