«Չեմ եղել նիկոլական»․ Գնել Սարգսյանը դուրս է գալիս ՔՊ-ից

Դիմում եմ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուրս եմ եկել ՔՊ շարքերից որպես կուսակցական։ Այդ մասին հայտնել է ՔՊ կուսակցության անդամ Գնել Սարգսյանը՝ իր ուղիղ եթերում։

«Օգտվելով նրանից, որ դերասան եմ ու ունեմ որոշակի հանրային ազդեցություն, ինքս անդամագրվել եմ ՔՊ-ին։

Ամենայն հարգանքով վարչապետի հանդեպ՝ ես սատարել և սատարում եմ նրան, սատարելու եմ թիմին, բայց պարզապես կուսակցական պարտավորություններ այևս չեմ ցանկանում կրել, պարտականություններ կիսել ամենատարբեր մարդկանց հետ»,- նշել է նա։

Սարգսյանը նշել է, թե ՔՊ-ում լինելով չի տառապել անձնապաշտությամբ, չի եղել նիկոլական։

24News.am

Տեսանյութեր

Լրահոս