Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո նախագահն արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ այն բանից հետո, երբ երկրի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։
Այս մասին հայտնում է News Georgia-ն։Հաղորդվում է, որ հանդիպման ավարտին` առաջիկա ժամերին, Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։