Անքուն անցկացրած մեկ գիշերը կարող է գիրանալու պատճառ դառնալ
Քնի խանգարումն իր ազդեցությունն է թողնում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա: Ինչպես հաղորդում է meddaily.ru-ն, անգամ մեկ գիշեր բավարար չափով քնած չլինելը կարող է պատճառ դառնալ, որ ուժեղանա ճարպի կուտակումը:
Այս վարկածն ապացուցելու համար 15 հոգու շրջանում հետազոտություն է անցկացվել 8-ժամյա քնի պայմաններում և քնի պակասից հետո:
Արթուն անցկացրած անգամ մեկ գիշերը պաթոլոգիական փոփոխություն է առաջացրել. սկսվել է ճարպի կուտակում, մկանային հյուսվածքը ցույց է տվել դեգրադացիայի նշաններ, արյան շրջանառության շաքարի օգտագործման ունակության թուլացում, որի արդյունքը կարող է դառնալ ճարպակալման և 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը: