Թիմից ճնշումներ կան, թե դիր մանդատդ, բայց մինչև մանկական ընկերս Մոսկվայից չգա, չեմ որոշի. Աղազարյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հանդիպումը երեկ հարթ չի անցել։

Լրագրողներն Աղազարյանից այսօր հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյանը սպառնացե՞լ է։ Նա արձագանքեց. «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին»։

«Վիրավորե՞լ է»,- հարցրեցին լրագրողները։

«Չէ, ուր էր, թե վիրավորեր, պատասխանը ստանար, վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»,- ասաց Աղազարյանը։

Հովիկ Աղազարյանը խոստովանում է՝ չի կարող չճնշվել կամ չազդվել Նիկոլ Փաշինյանի խոսքից։

«Ո՞նց կարամ չազդվեմ, իր նկատմամբ ունեցած հարգանքն ինձ ստիպում է, որ եթե ինձ դիտողություն անի, նախատի…»,- ասաց նա։

ՔՊ-ականն ասաց, թե պետք է շատ նրբանկատ լինի իր խոսքերի մեջ, որ չվնասի ընթացող վարույթներին։

Աղազարյանն ասաց, թե երեխա ժամանակից արել է այնպես, ինչպես ճիշտ է գտել՝ մինիմալ վնաս հասցնելով իր շրջապատին, թիմին ու պետությանը։

Տեսանյութեր

Լրահոս