Բաժիններ՝

Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են գերի վերցրել

Ռուսաստանի Կուրսկի մարզում մարտերի ժամանակ երկրի զինված ուժերը գերի են վերցրել Ուկրաինայի կողմից կռվող Մեծ Բրիտանիայի քաղաքացու։ Այս մասին հաղորդել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ։ Ըստ տղամարդու հարցաքննության տեսանյութի, որը հրապարակել է «Տրոյկա» Telegram ալիքը, համազգեստով տղամարդը ներկայանում է որպես Ջեյմս Սքոթ Ռիս Անդերսոն, 22 տարեկան:

Անդերսոնը տեսանյութում ասում է, որ 2019-2023 թվականներին ծառայել է բրիտանական բանակում որպես շարքային։ Նա ասում է, որ աշխատանքը կորցնելուց և պատերազմի մասին հեռուստատեսային հաղորդումներից հետո միացել է Ուկրաինայում օտարերկրյա լեգեոնի զորամասին, որը կազմված է օտարերկրյա կամավորներից: Նա Ուկրաինա է մտել Լեհաստանի տարածքով, որից առաջ Լոնդոնից թռել է Կրակով։ 

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «աջակցում է բրիտանացու ընտանիքին նրա կալանավորման մասին հաղորդումներից հետո»:

Ուկրաինան օգոստոսի 6-ին անսպասելի հարձակում էր ձեռնարկել Կուրսկի վրա՝ առաջանալով մինչև 29 կմ և վերահսկողության տակ վերցնելով մոտ 1000 քառակուսի կիլոմետր ռուսական տարածք։ Ռուսաստանը տարածաշրջանում մեծաթիվ ուժեր է տեղակայել և կատաղի մարտերի միջոցով սկսել է հետ գրավել տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս