Բաժիններ՝

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու հրաբուխն այս տարի 7-րդ անգամ ժայթքել է

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքում է սկսվել։ «Բլու Լագուն»  երկրաջերմային առողջարանային համալիրում գտնվող բոլոր հյուրերը տարհանվել են:

Reuters գործակալությունը հաղորդում է, որ վերջին շաբաթներին սեյսմիկ ակտիվության նկատելի աճ չի եղել։ Ժայթքումն սկսվել է նոյեմբերի 20-ին՝ կեսգիշերին մոտ։ Սա այս տարի հրաբխի 7-րդ ժայթքումն է, իսկ վերջին երեք տարվա ընթացքում՝ 10-րդ։  

Իսլանդիայի տարածքում կա 33 ակտիվ հրաբխային համակարգ։

Ռեյկյանես թերակղզին գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկից մոտ 30 կմ հեռավորության վրա։Հրաբխի մոտ գտնվող ձկնորսական Գրինդավիկ քաղաքի մոտ 4000 բնակիչները տարհանվել էին 2023 թ. դեկտեմբերին։ Քաղաքը հիմնականում լքված է լավայի հոսքի մշտական սպառնալիքների պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս