Բաժիններ՝

Ձմեռային զորակոչը Հայաստանում կանցկացվի 2025թ. հունվարի 7-31-ը

2025թ. հունվարի 7-31-ը ՀՀ–ում կանցկացվի ձմեռային զորակոչ։ Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025 թ. հունվարի 9-31-ը ներառյալ, քանի որ 2022թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈւ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2023 թ. հունվարի 9-31-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

Ինչ վերաբերում է այլընտրանքային ծառայության զորակոչին և պահեստ արձակմանը, ապա դրանք կատարվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստ արձակելու հետ համատեղ:

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները, զորակոչի կազմակերպման մարմինները, զորակոչի ժամկետը և նախատեսված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրման հետ կապված կարգավորումները։

Այս նախագծով կարգավորվում է նաև կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի զորակոչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս