Կառավարությունում քննարկվում է ԱՖԳՄ աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխության հարցը

Հայաստանի կառավարությունում քննարկվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների (ԱՖԳՄ) աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխության հարցը։

Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։

ԱՖԳՄ-ի աշխատավարձի գործակցի կետը նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 2026 թվականի հունվարի 1-ից՝ մինչ այդ անհրաժեշտ մասնագետների ներգրավման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ԱՖԳՄ-ի աշխատավարձը կազմում է 405,184 դրամ՝ անկախ գնահատումների թվաքանակից։ Սակայն տարբեր մասնագետների գնահատման ծավալների և զբաղվածության մակարդակի ուսումնասիրությունը ցույց է տվել շեղումներ, ինչը բացասական ազդեցություն ունի գնահատման գործընթացի արդյունավետության վրա։

Առաջարկվում է հրաժարվել «գործավճար» տերմինից՝ կիրառելով ավելի ճշգրիտ «գործավարձ» հասկացությունը և հետաձգել հաշվարկման փոփոխության ներդրումը՝ մինչև անհրաժեշտ պայմանների ապահովումը։Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ։

Նախագիծն անմիջականորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից, սակայն նպատակ ունի բարելավել ԱՖԳՄ-ի աշխատանքի կազմակերպումը՝ մասնագետների ներգրավման և ֆունկցիոնալության գնահատման գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու միջոցով։Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան հետաձգել աշխատավարձի հաշվարկման եղանակի փոփոխությունը՝ դրան նախապատրաստվելու համար։ Դա կնպաստի գնահատման համակարգի բարելավմանը և անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կայուն կազմակերպմանը։

Տեսանյութեր

Լրահոս