Բաժիններ՝

Եվրոպայի անհատական առաջությունում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ Հովհաննիսյանը

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջությունում։

Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ Հովհաննիսյանն, ով 11 հնարավորից հավաքելով 8 միավոր, բաժանեց 3-13-րդ տեղերը` լրացուցիչ միավորներով զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:

Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնը Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ինջիչն է, ով 11 հնարավորից հավաքեց 9 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը 24-րդն է, Մանուէլ Պետրոսյանը` 43-րդը, Էրիկ Գասպարյանը` 44-րդը, Շանթ Սարգսյանը` 46-րդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս