Բաժիններ՝

Աբխազիայում ընդդիմության կողմնակիցները ապամոնտաժում են կառավարական համալիրի ցանկապատը

Աբխազական ընդդիմության կողմնակիցները Սուխումում սկսել են ապամոնտաժել նախագահի վարչակազմի, խորհրդարանի և կառավարության շուրջ գտնվող ցանկապատը:

Աբխազիայի Ինքնիշխանության կոմիտեի ներկայացուցիչ Լևան Լագուլան հայտնել է, թե  թողնելու են կառավարական համալիրը շրջապատող ցանկապատի միայն մի հատված՝ հետագա կառավարությանն ուղղված համապատասխան ցուցանակով առ այն, որ պետք է լինել ժողովրդի կողքին և չմեկուսանալ նրանից:

Ցուցարարները հայտարարել են, թե մտադիր են ապամոնտաժված պարիսպը տեղափոխել Վրաստանի հետ սահման ու հանձնել սահմանապահ ծառայությանը։

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։

Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև Աբխազիայում փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։

Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգել է։

Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահի նստավայրը, և պահանջել  նախագահի հրաժարականը։

Լուսանկարը՝ sputnik-abkhazia.ru-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս