ՀՀ սահմանապահ ուղեկալներում ծառայողների պակաս կա. ԱԱԾ–ն ընդունելություն է կազմակերպում
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքը ընդունելություն է կազմակերպում Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված, պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում (սահմանապահ ուղեկալներում) կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար: Այս մասին տեսանյութը հրապարակվել է ԱԱԾ-ի կայքում։
Դիմել կարող են ՀՀ այն քաղաքացիները, որոնք պարտադիր զինվորական ծառայություն են անցել, և նրանց տարիքը չի գերազանցում 45–ը։
Ծառայությունը հերթափոխային է՝ 15 օր ծառայություն, 15 օր հանգիստ գրաֆիկով: Զինծառայողներն օգտվում են ՀՀ օրենսդրությամբ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:
Տեղեկությունների համար պետք է դիմել ք. Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015-57-97-91 հեռախոսահամարով: