Թուրքիան կգնի 40 հատ Eurofighter Typhoon կործանիչ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խոսել է թուրքական «Tv100»-ի եթերում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատասխանելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի կառավարության ժամանակահատվածում F-16 և F35 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ հարցին՝ նա ասել է․
«Այս պահին ամերիկացի մեր բարեկամների հետ հարաբերությունները շատ դրական են։ Իմ գնահատմամբ՝ այն կարող է ավելի խորանալ։ Մենք ցանկանում ենք գնել 40 հատ «F-16 Viper» կործանիչ և այն գնվելու է, համաձայնագրերն էլ ստորագրված են։ Իսկ դրանից հետո կրկին 40 հատ «Eurofighter Typhoon» կործանիչներից ենք գնելու»։
Գյուլերը հավելել է նաև, որ ՆԱՏՕ-ական գործընկերների միջամությունից հետո է միայն Գերմանիան համաձայնել վաճառել վերոհիշյալ կործանիչները։
Հիշեցնենք, որ «Eurofighter Typhoon» կործանիչները եվրոպական արտադրության են։ Այն համատեղ արտադրվում է Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Գրեմանիայի կողմից։ Բացի Գերմանիայից մյուս երկու պետույթունները տվել էին իրենց համաձայնությունը։